Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքը կմասնակցեն ՏԻՄ ընտրություններին

ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքը կմասնակցեն ՏԻՄ ընտրություններին
19.09.2017 | 12:03

Նոյեմբերի 5-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 68 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են լինելու: Արարատի մարզի Արտաշատ և Լոռու մարզի Շիրակամուտ համայնքներում նույն օրը սպասվում են համայնքի ղեկավարների արտահերթ ընտրություններ:

68 համայնքների ցանկում ընդգրկված են նաև մեծ քաղաքներ, որտեղ սպասվում է քաղաքապետի ընտրություն: Քաղաքապետ են ընտրելու Արտաշատում, Արարատում, Ալավերդիում, Ախթալայում, Ստեփանավանում, Տաշիրում, Եղվարդում, Չարենցավանում, Սիսիանում, Կապանում և Քաջարանում:
ՀՀԿ-ն արդեն կողմնորոշվել է և գրեթե բոլոր համայնքներում էլ թեկնածուներ առաջադրելու է: Առաջադրվողների հիմնական մասը հենց գործող ՀՀԿ-ական համայնքապետերն ու քաղաքապետերն են: Ընդդիմությունը դեռ չի հայտարարել իր մասնակցության, թեկնածուների անունների մասին:


«Ծառուկյան» դաշինքը ՏԻՄ ընտրություններին մասնակցելու որոշում կայացրել է: Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ՝ ԲՀԿ տարածքային կառույցները աշխատում են այդ խնդրի շուրջ: Հոկտեմբերի 1-ին թեկնածուների առաջադրումները սկսվելու են:

Դիտվել է՝ 6030

Մեկնաբանություններ